Նոր գործիքը թույլ է տալիս փոխել լուսանկարների լուսավորությունը՝ ինչպես դա արվում է 3D-խմբագրիչում, գրում է Tech Xplore-ը։

Այս գործիքը մշակվել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնականների կողմից: Նախկինում, նկարահանումից հետո, պատկերները լուսավորվել են և դա փոխելը հեշտ չի եղել:

Relighting-ը (լույսի խմբագրիչ) մեծ ջանքեր է պահանջում և նկարիչները ձեռքով են մշակել յուրաքանչյուր կադր։ Նոր տեխնոլոգիան փոխում է խաղի կանոնները. այն նախ վերականգնում է տեսարանի 3D մոդելը, այնուհետև թույլ է տալիս վիրտուալ տեղադրել լույսի աղբյուրներ, ինչպես արվում է 3D խմբագրիչում և ստանում է ֆիզիկապես ճշգրիտ վերջնական կադր։

Գործընթացը սկսվում է լուսանկարների կամ տեսանյութերի վերլուծությամբ. ալգորիթմը կառուցում է տեսարանի պարզեցված եռաչափ կառուցվածքը, ներառյալ մակերեսների ձևը և գույները, բայց առանց լուսավորությունը հաշվի առնելու: Օգտատերը տեղադրում է վիրտուալ լամպեր՝ ինչպես ստուդիայում և կարգավորում դրանց ինտենսիվությունը, ուղղությունը և գույնը:

Հատուկ նեյրոնային ցանցը մշակում և վերափոխում է այն դարձնելով իրատեսական պատկեր՝ հաշվի առնելով ստվերները, արտացոլումները և լուսային էֆեկտները, ինչի շնորհիվ ստեղծվում է բնական լուսավորության էֆեկտ՝ ինչպես արվում է ստուդիայում կամ Blender-ով ու Unreal Engine-ով նկարահանումների ժամանակ։

Արդյունքը իրատեսական և բնական է թվում

Այս պահին համակարգն աշխատում է անշարժ պատկերների հետ, սակայն հետազոտողներն արդեն նախատեսում են այն ընդլայնել նաև վիդեոների համար։ Սա կարող է հզոր գործիք դառնալ վիզուալ էֆեկտների (VFX), ֆիլմերի և անկախ հեղինակների համար. նկարահանումներից հետո լույսը կարգավորելու հնարավորությունը կխնայի ժամանակ և գումար, կվերացնի կրկնակի նկարահանումների կամ թանկարժեք սարքավորումների կարիքը։

Այս մոտեցումը ևս մեկ քայլ է լուսանկարչությունը և 3D գրաֆիկան նկարահանման պահին միավորելու ուղղությամբ։ Արդյունքում, նույնիսկ առանց բարդ ստուդիական պայմանների՝ հեղինակները կարող են փոխել նկարահանումից հետս ստացված պատկերի լույսը, ստվերները և մթնոլորտը։

Անկախ կինոգործիչների, բլոգերների և թվային արվեստագետների համար սա նույնպես կարող է իսկական առաջընթաց լինել։