Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ իսրայելական հասարակության մեծամասնությունն այլևս չի սատարում Գազայում պատերազմին, և այդ պատճառով այն պետք է դադարեցվի։

«Որպեսզի Իսրայելը պատերազմներ վարի, միշտ եղել է մեկ անհրաժեշտ պայման՝ մեծամասնություն։ Իսրայել պետությունը չի կարող պատերազմ վարել, եթե բնակչության մեծամասնությունը չի սատարում դրան, չի հավատում դրա նպատակներին և չի վստահում ղեկավարությանը։

Այժմ այս պայմաններից ոչ մեկը չկա։ Ժամանակն է վերջ տալ պատերազմին և վերադարձնել պատանդներին», - X սոցցանցում գրել է Լապիդը։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում սովամահության բազմաթիվ դեպքերի մասին հաղորդումներից հետո մի շարք արևմտյան երկրներ որոշում կայացրին ճանաչել Պաղեստին պետությունը։

Միևնույն ժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հերթական ընդհատված բանակցություններից հետո ԱՄՆ-ն իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին կրկին ուղարկել է Մերձավոր Արևելք։