Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սամվել Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վաչագան Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։