Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության առումով որեւէ «նոր բան չկա»: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Գազպրոմից» սահմանի վրա գազը ձեռք է բերում 1000 խոր. մետրը 180 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գներից մեկն է: Համեմատության համար` «Գազպրոմը» Ուկրաինային գազը մատակարարելու է 416 դոլարով, ինչը սակայն ավելի բարձր է, քան Եվրոպային մատակարարվող գազի գինը, որտ տատանվում է 300 դոլարի սահմաններում:

Նշենք, որ անսովոր տաք ձմեռվա պատճառով Եվրոպայում բնական գազի գինն 2012 թ. սկզբներին իջել է մոտ 20 %-ով: