Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամին կունենա 2-5 մ/վրկ ուժգնություն։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը կեսօրին՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+35,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+38,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+32,
Լոռի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Տավուշ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +31+34,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +36+40,
Արարարատ՝ գիշերը՝ +23+26, ցերեկը՝ +39+41,
Արմավիր՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +39+41,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +23+26, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +22+26, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33:




























