Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի պաշտպանության 4 նախկին նախարարների նկատմամբ, որոնք պաշտոնավարել են 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո, որն ուղղված էր Ուկրաինայի օրինական ընտրված ղեկավարության դեմ։ Այս մասին հետևում է գերատեսչության հետախուզման տվյալների բազայից։

«Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով», - ասվում է ՆԳՆ բազայում՝ գեներալ-գնդապետներ Միխայիլ Կովալի և Վալերի Գելետեյի, Ուկրաինայի բանակի գեներալ Ստեպան Պոլտորակի և Անդրեյ Զագորոդնյուկի տվյալներով համապատասխան հարցումներ մուտքագրելիս։ Թե որ հոդվածով է հետախուզումը, ՆԳՆ բազայում չի նշվում։