«Հնարավոր» հանդիպման մասին Պեսկովի հայտարարությունը ժամանակ ձգելու հերթական փորձի է նման, քանի որ դրանում որևէ կոնկրետություն չկա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է. մենք պատրաստ ենք առաջնորդների հանդիպմանը։

Մեր գործընկերները, որոնք իսկապես գնահատում են խաղաղությունը, աջակցում են Ուկրաինայի դիրքորոշմանը, որ առաջնորդների հանդիպումը պետք է կայանա։

Մենք երախտապարտ ենք նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմի ավարտի հարցում նրա հետևողականության, ինչպես նաև այդ հանդիպումը մոտեցնելու ցանկության համար։

Եթե հարցը միայն նախապատրաստական աշխատանքների մեջ է, դա հաստատ մեզ չի վերաբերում. մենք պատրաստ ենք թեկուզ հիմա։ Իսկ անվերջ «չենք բացառում»-ը՝ առանց կոնկրետ ամսաթվի, անընդունելի է», - գրել է Երմակը։