Դոնալդ Թրամփը «հստակ հասկացրել է», որ Հնդկաստանի համար նման գործողությունների շարունակումն «անընդունելի է», հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Շատերին ցնցում է այն փաստը, որ Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումների ծավալներով գրեթե հավասարվել է Չինաստանին։ Դա ապշեցուցիչ է»,- հավելել է նա։
Վաշինգտոնն ուժեղացրել է ճնշումը Նյու Դելիի վրա՝ պահանջելով, որ Հնդկաստանը հրաժարվի ռուսաստանյան նավթի գնումներից։ Հնդկաստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել այս կոչերը։ Նյու Դելիում Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ




























