ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Փիթ Հեգսեթը անհաջող կերպով փորձել է աշխատանքից ազատել Սպիտակ տան ներկայացուցչին, որը վերահսկում է Պենտագոնում անձնակազմի վարձումը, երկուշաբթի օրը հաղորդել է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ռիկի Բերիան «փորձել է և չի կարողացել հեռացնել Սպիտակ տան համակարգող Մեթյու ՄաքՆիթին»։ Ինչպես նշում է պարբերականը՝ Բերիան, հավանաբար, «դժգոհ է եղել Հեգսեթի աշխատակազմում թափուր աշխատատեղերը լրացնելու իր փորձերի վերաբերյալ Սպիտակ տան դիմադրությունից»։

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները «միջամտել են, երբ Բերիան փորձել է ազատվել ՄաքՆիթից՝ փաստացի խոչընդոտելով այդ քայլը», - բացատրում է The Washington Post-ը: Թերթը նշում է, որ Սպիտակ տունը նախկինում մերժել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը:

Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլիի հայտարարությունը, որը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին աջակցում է» Հեգսեթին «Պենտագոնի զինծառայողների վրա ուշադրությունը վերականգնելու ջանքերում» և «Մաքնիթը և մյուս աշխատակիցները կիսում են վարչակազմի ընդհանուր առաքելությունը», ըստ որի պետք է ամրապնդել ԱՄՆ զինված ուժերը: Իր հերթին, Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը WP աղբյուրներից ստացված տեղեկատվությունը անվանել է «անհեթեթություն» և «քլիքներ ունենալու համար ստեղծված բամբասանք»: