Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքովտուժածներ չկան: 

Հրշեջ-փրկարարերը հոսանքազրկել են «Nissan»-ը, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Տաճատ Կ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: