ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում զարգացումների կարևորությունը համեմատում է 20-րդ դարի տիեզերական մրցավազքի հետ։ Այս մասին Ինչհոնում կայացած ֆորումի ժամանակ ասել է Սպիտակ տան տեխնոլոգիական և գիտական քաղաքականության գրասենյակի տնօրեն Մայքլ Կրացիոսը։

«Նախագահ Թրամփը արհեստական ինտելեկտի գերակայության համար ներկայիս տեխնոլոգիական և արդյունաբերական մրցավազքը համեմատել է անցյալ դարի տիեզերական մրցավազքի հետ», - ասել է Կրացիոսը։

Օգոստոսի 5-ին Ինչհոնում կայացել է թվային զարգացման հարցերին նվիրված համաժողով՝ նույն թեմայով ինչը եղել էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏԷՀ) երկրների առաջին նախարարական հանդիպման ժամանակ։

Պաշտոնյայի խոսքով՝ ի տարբերություն լուսնային ծրագրի՝ արհեստական ինտելեկտի ոլորտում մրցավազքը ակնհայտ արդյունք չունի։

Միևնույն ժամանակ, Կրացիոսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է «օգտագործել բոլոր դաշնային ֆինանսական գործիքները»՝ արհեստական բանականության ոլորտում արտահանման գործարքներն աջակցելու համար։ Նա ԱՄՆ-ի մրցակցային առավելություններն է անվանել նորարարությունը, գաղտնիության պաշտպանությունը և ոլորտի ազատականացումը։

«Դուք [ԱԽՏՀ երկրները] կարող եք ընդունել եվրոպական մոդելը, որը բնութագրվում է վախով և գերկարգավորմամբ և արդյունքում հետ մնալ մեզնից։ Կամ կարող եք սեղմել մեր ձեռքը և գործարք կնքել», - ասել է պաշտոնյան։