ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ մինչև տարեվերջ իր հնարավոր հանդիպումը կախված է Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային համաձայնագրի կնքումից։

«Ես, ամենայն հավանականությամբ, նրա հետ հանդիպում կունենամ մինչև տարեվերջ, եթե մենք ավարտենք [առևտրային] համաձայնագիրը։ Եթե չհամաձայնեցնենք, հանդիպում չի լինի»,- ըստ ТАСС-ի՝ շեշտել է ԱՄՆ առաջնորդը CNBC-ին տված հարցազրույցում:

Թրամփը նշել է, որ երկու երկրների միջև բանակցություններն արդեն մոտենում են վերջնական փուլին։ Նրա բնորոծմամբ՝ կողմերը «շատ մոտ են մոտենում պայմանների համաձայնեցմանը»։

Նախագահը միաժամանակ չի բացառել, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Չինաստանում, թեև ընդգծել է, որ դեռևս այց չի ծրագրում։ «Նրանք ասացին, որ ես ուզում եմ թռչել այնտեղ, դա այդպես չէ։ 19 ժամ շարունակ այնտեղ թռչելը երկար թռիչք է, բայց ոչ շատ հեռավոր ապագայում ես դա կանեմ», - հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել Պեկինի հետ «շատ արդար» առևտրային համաձայնագրի հասնելու հարցում։ ԱՄՆ-ը և Չինաստանը հուլիսի 28-29-ը Ստոկհոլմում ավարտեցին բանակցությունների երրորդ փուլը։ Սակայն կողմերի դիրքորոշումները մինչ այժմ տարբերվում են, մասնավորապես՝ լրացուցիչ մաքսատուրքերի սառեցումը երկարաձգելու հարցում։ Չինական կողմը պնդում է, որ համաձայնություն արդեն ձեռք է բերվել, մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում է, որ վերջնական որոշումը պետք է ընղդունի անձամբ նախագահը։