Միջազգային տիեզերակայանում գտնվող աստղանավորդներն առաջին անգամ անկշռության պայմաններում գարեջուր պատրաստելու փորձ կանցկացնեն։ Նախագիծը նախաձեռնել է ամերիկյան գարեջուր արտադրող Starbase Brewery ընկերությունը, որի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես է խմորիչն իրեն դրսևորում տիեզերական միկրոձգողականության և տիեզերական ճառագայթման ազդեցության տակ։

Ռուսաստանցի Օլեգ Պլատոնովի հետ Crew Dragon-ն օգոստոսին հաջողությամբ միացել է Միջազգային տիեզերական կայանին։

«Մենք մեր առաջին երկու բեռները NASA Crew-11 առաքելության շրջանակում ուղարկել ենք Միջազգային տիեզերական կայան։ MicroBrew-1 նախագիծը տիեզերքում գարեջուր խմորելու առաջին փորձն է», -ըստ РИА Новости գործաակալության     ՝ ասված է Starbase Brewery -ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Գիտափորձի նպատակը ոչ միայն ուղեծրում գարեջուր պատրաստելն է, այլև ծայրահեղ պայմաններում խմորիչի վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքելը։ Նման տվյալները կարող են օգտակար լինել տիեզերքում երկարատև մնալիս սննդի տեխնոլոգիաների մշակման, ներառյալ՝ նոր սերնդի ըմպելիքների և սննդամթերքի ստեղծման առումով։

Բացի դրանից, ընկերությունը մեկնարկում է մեկ այլ՝ OASIS նախագիծը, որն ուղղված է տիեզերական միջավայրում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը: Փորձի շրջանակում գարեջրի դիրտը խառնվել է մարսյան ռեգոլիթի հետ և օգտագործվել որպես պարարտանյութ՝ գարի տնկելու համար: Եթե նախագիծը հաջող լինի, դա կարող է կարևոր քայլ լինել Երկրից դուրս լիարժեք գյուղատնտեսություն ստեղծելու ուղղությամբ։

Նոր Crew Dragon-ի անձնակազմի կազմում էին նաև ամերիկացի տիեզերագնացներ՝ հրամանատար Զինա Քարդմանը, օդաչու Մայքլ Ֆինքը և ճապոնացի մասնագետ Կիմիա Յուին (JAXA): Նախատեսվում է, որ նրանք ուղեծրում մի քանի ամիս կանցկացնեն: