Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` հունվարի 19-ին շարունակեց թուլանալ հայկական դրամի նկատմամբ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.50 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարքներ չէին կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 %-ով, կամ 0.8 կետով:
Նշենք սակայն, որ կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ երեկվա համեմատ տեղի չեն ունեցել: Ինչպես եւ երեկ` փոխանակման կետերը դոլարի վաճառքի փոխարժեք են սահմանել 388 դրամը, իսկ առքը իրականացվում է 385-386 դրամով:



























