Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ NEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այդ, նա մի քանի օր տնային կալանքի տակ է եղել։ 

Նշենք, որ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։