ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Պակիստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել 1,3 միլիոն աֆղանցիների բռնի արտահանձնումից, որոնք պաշտոնապես գրանցված են ՄԱԿ-ի կողմից որպես փախստականներ։

Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից կսկսի հայրենադարձել և արտաքսել ավելի քան 1.3 միլիոն աֆղան փախստականների, ովքեր ունեն գրանցումն ապացույցող քարտեր։ Դրանց համաձայն՝ նրանք աֆղան միգրանտների վերջին խումբն են դարձել, որոնք Իսլամական Հանրապետությունում առանց վիզայի բնակվելու պաշտոնական իրավունք են ունեցել։ Նրանց արտահանձնման մասին որոշումն ընդունվել է քարտերի գործողության ժամկետի՝ հունիսի 30-ին լրանալուց հետո, ինչի հետևանքով նրանք դարձել են անօրինական փախստականներ։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Պակիստանից տուն է վերադարձվել ավելի քան 800,000 աֆղան միգրանտ։ Նրանցից ավելի քան 527,000-ը վտարվել են իշխանությունների կողմից, իսկ մնացածը կամավոր կերպով են լքել երկիրը։

40 տարիների ընթացքում Ժնևի կոնվենցիայի հիման վրա ավելի քան 4 միլիոն փախստական է ժամանել Պակիստան։ Նրանցից 1,7 միլիոնը չունի բնակության թույլտվություն, մոտ 1,3 միլիոնը ստացել է ներգաղթյալի գրանցում, իսկ մոտ 1 միլիոն աֆղանցի ունի փախստականի կարգավիճակ, ինչը նրանց թույլ է տալիս մնալ Պակիստանի տարածքում։