Կամչատկայի ափերի մոտ 6.4 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները զգացել են 3 մագնիտուդով երկրաշարժը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

«Մագնիտուդը՝ 6.4։ Պետրոպավլովսկ-Կամչատկայում ուժգնությունը (նախնական գնահատականով)՝ 3», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:35-ին, տարածաշրջանային մայրաքաղաքից 213 կմ հեռավորության վրա նոր հետցնցում է տեղի է ունեցել։ Օջախը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ գրեթե 39 կմ խորության վրա։

Հետցնցումը գլխավոր երկրաշարժից հետո ամենաուժեղներից մեկն է եղել։ 20 րոպեի ընթացքում դրան հաջորդել են ևս չորս հետցնցում՝ 4.8-5.7 մագնիտուդով։