Այսօր Երևանի Աճառյան փողոցում տեղի ունեցած մեքենայի պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։