Աղվան Արշակյանի գործով փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։
«Աղվան Արշակյանն ՔԿՀ–ում օբյեկտիվորեն չի կարող ստանալ այն բուժումն ու խնամքը, որն անհրաժեշտ է իրեն։ Նա ունեցել է ախտորոշված քաղցկեղ, որը հրաշքով բուժվել է։ Դրանից հետո խիստ բժշկական վերահսկողություն է սահմանվել։ Այդ ամեն ինչից կտրուկ կտրվելու և սթրեսի բարձր չափաբաժնի առկայության պարագայում նրա առողջական վիճակը վատացել է»,–ասաց փաստաբանը։




























