ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից՝ առանձնապես խոշոր չափերով՝ 700 մլն ՀՀ դրամը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:





























