Երևանի Աճառյան փողոցում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով տուժածներից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ի, NEWS.am–ի հետ զրույցում հայտեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Պայթյունի հետևանքով տուժածները ընտանիքի անդամներ են՝ ծնողները, երեք երեխաները (երկու տղա, մեկ աղջիկ) և տատիկը։
«Այրվածքների մակերեսը բավական մեծ է, խորությունը դեռևս չենք կարող ասել, այս շոկի դեմ ենք պայքարում»,–հավելեց կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է: Պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է։




























