Բաքու-Գազախ մայրուղու Շամքիրի շրջանի հատվածում ծանր ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ) է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Report-ը՝ միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տուժածները հոսպիտալացվել են։ Միջադեպի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։





























