ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այսպես կոչված փոխադարձ մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում օգոստոսի 7-ի կեսգիշերին։
«Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն կեսգիշերից», - չորեքշաբթի օրը գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա գնահատել է, որ մաքսատուրքերը «միլիարդավոր դոլարներ» կբերեն ամերիկյան տնտեսություն, հիմնականում այն երկրներից, որոնք տարիներ շարունակ «չարաշահել են ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները»։
Օգոստոսի 1-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով 15%-ից մինչև 41% մաքսատուրքեր են սահմանվել ավելի քան 60 երկրների և Եվրամիության նկատմամբ: Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Սիրիան (41%), Լաոսը (40%), Մյանման (40%), Շվեյցարիան (39%), Իրաքը (35%) և Սերբիան (35%):





























