Լիտվայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Ինգա Ռուգինիենեն կարծում է, որ ռուսաց լեզուն ի վերջո կանհետանա երկրի հանրակրթական դպրոցներից։

«Ես հավատում եմ, որ ապագայում ռուսաց լեզուն կանհետանա լիտվական դպրոցներից և կանհետանա [կյանքի] ավելի լայն շրջանակից», - ասել է նա «Ժինիու Ռադիաս» ռադիոկայանի եթերում։

Վարչապետի թեկնածուն ներկայումս զբաղեցնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը և չի մանրամասնել, թե որ լեզվական դպրոցների մասին է խոսքը։ Լիտվայում կան պետական դպրոցներ, որոնք դասավանդում են լիտվերեն և լեհերեն, որտեղ ռուսերենը դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու՝ աշակերտների հայեցողությամբ։ Կան նաև ռուսերենով դասավանդող դպրոցներ։ Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով կրթությունը երաշխավորված է Լիտվայի Սահմանադրությամբ։

Ռուգինենեն ունեցել է և ունի հեռավոր ազգականներ Ռուսաստանում և Ուկրաինայում։ Նա լիտվերեն խոսելիս՝ թեթևակի ռուսական առոգանություն է ցուցաբերում։