Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ոչ ավանդական սեռական կողմնորոշման ևս մեկ նշանի մասին է ասել։ Նա այս թեմայի մասին նա խոսել է «Օստորոժնո Media»-ի հետ զրույցում։

Խորհրդարանականի խոսքով՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման նշան է նաև մգեցված դիմապակին։ «Ի՞նչ է անում վարորդը մգեցված  մեքենայում։ Պատասխանը ակնհայտ է՝ սոդոմիկ հաճույքներ։ Անառակություն նույնասեռ զուգընկերոջ հետ», - կարծում է նա։

Սակայն մի քանի օր անց Միլոնովը կատակ է անվանել այն խոսքերը, թե մգեցված ապակիներով մեքենաների սեփականատերերը գեյեր են։ 360.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ իրականում այդպես չի կարծում, իսկ իր հայտարարությունը բացատրել է նրանով, որ մեքենայի ապակիների մգեցումը և արտանետման համակարգի փոփոխությունները ճանապարհային երթևեկության կանոնների լուրջ խախտումներ են։