Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը դեպի Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում... Մեզ հաճելի էր իմանալ նախագահ Պուտինի օգոստոսի վերջին մեր երկիր կատարելիք այցի մասին», - ասել է Դովալը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին։ Դրա ընթացքում, մասնավորապես, կայացել է ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Դրանից հետո Մոդին Պուտինին հրավիրել է Հնդկաստան։ 2025 թվականի մայիսին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մոդին հաստատել է Պուտինին Հնդկաստան այցելելու հրավերը, որը երախտագիտությամբ է ընդունվել։