Թաիլանդի առողջապահության նախարարությունը մտադիր է դատական հայցեր ներկայացնել Կամբոջայի դեմ՝ երկու երկրների սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում հիվանդանոցներին հասցված վնասի համար։ Այս մասին հայտնել է Bangkok Post թերթը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Սոմսակ Թհեփսութհինին։
Նրա խոսքով՝ թաիլանդական բուժհաստատություններին հասցված վնասը գնահատվում է մոտ 146 միլիոն բատ (4,5 միլիոն դոլար)։ Պարբերականը նշում է, որ դատական գործընթաց սկսելու որոշումը կայացվել է երկրի ՆԳՆ-ի համապատասխան կարգադրությունից հետո։
Ինչպես հայտնում է թերթը՝ Թաիլանդում վնասվել է ընդհանուր առմամբ 20 հիվանդանոց, որոնցից հինգի աշխատանքը ամբողջությամբ վերականգնվել է, 12-ը մասնակիորեն են գործում, իսկ երեքը դադարեցրել են բժշկական ծառայությունների մատուցումը։ Բացի այդ, տուժել է շրջանային մակարդակի առաջնային բուժօգնության 149 կետ, որոնց մեծ մասը դեռ փակ է։





























