Երեկ Աճառյան փողոցում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ի առողջական վիճակը շարունակում է մնացել ծայրահեղ ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր։





























