Ուրբաթ օրը նավթի գինը փոքր-ինչ անկում է ապրել, սակայն շաբաթն ավարտվում է հունիսի վերջից ի վեր ամենամեծ անկմամբ՝ ներդրողների մտահոգությունների ֆոնին, որոնք կապված են ԱՄՆ մաքսատուրքերի համաշխարհային տնտեսության վրա հնարավոր ազդեցության հետ։
Լոնդոնի ICE Futures բորսայում հոկտեմբերի Brent ֆյուչերսների գինը կազմել է 66.34 դոլար՝ մեկ բարելի համար, ինչը 0.09 դոլարով (0.14%) ցածր է նախորդ գործարքների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը 0.46 դոլարով (0.69%) էժանացել են՝ հասնելով 66.43 դոլարի՝ մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում սեպտեմբեր ամսվա WTI նավթի ֆյուչերսները այս պահին նվազել են 0.13 դոլարով (0.2%)՝ հասնելով 63.75 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0.47 դոլարով (0.73%)՝ հասնելով 63.88 դոլարի մեկ բարելի համար։
Այս շաբաթվա սկզբից նավթի գները նվազել են մոտ 5%-ով։





























