Թրամփի վարչակազմը 50 միլիոն դոլարի պարգևատրում է առաջարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար։

«Այսօր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը և Պետդեպարտամենտը 50 միլիոն դոլարի պարգևատրում են առաջարկում Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար», - X սոցիալական մեդիա հարթակում ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

Բոնդին մեղադրել է Մադուրոյին «Տրեն դե Արագուա» և «Սինալոա» կարտելի նման խմբերի հետ համագործակցելու մեջ՝ «մեր երկրում մահացու թմրանյութեր և բռնություն տարածելու համար»։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԱՄՆ-ն նախկինում 25 միլիոն դոլարի պարգևատրում է առաջարկել Մադուրոյի հետ կապված տեղեկատվության համար։