Ռուս զբոսաշրջիկներ զանգվածաբար թունավորվել են Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցում: Այս մասին հաղորդում է SHOT-ը:
Ալանիայի Club Hotel Anjeliq 5*-ում հանգստացող ռուսները բողոքել են թունավորումից:
Առաջին դեպքերը գրանցվել են հուլիսին: Հյուրերի մոտ սննդային թունավորման ախտանիշներ են եղել: Նրանք ունեցել են բարձր ջերմություն, սրտխառնոց և փսխում:
Զբոսաշրջիկները ենթադրում են, որ պատճառը սնունդն է: Նրանց խոսքով՝ հյուրանոցում հիգիենիկ խնդիր կա. սննդի բաշխման տարածքում ամենուրեք ճանճեր են թռչում, ափսեները՝ կեղտոտ:





























