ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա «հայտնի վայրում»։
Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կսկսի հանդիպումներ Ռուսաստանի հետ, իսկ հետո կհայտարարի, թե որտեղ այդ հանդիպումը տեղի կուեննա:
«Մենք կսկսենք Ռուսաստանից և կհայտարարենք հանդիպման վայրը։ Ըստ իս, դա շատ հայտնի վայր է լինելու բազմաթիվ պատճառներով։ Բայց մենք դրա մասին կհայտարարենք ավելի ուշ։ Ես պարզապես չեմ ուզում դա անել հիմա՝ մեր հենց նոր կատարած քայլի կարևորության պատճառով», -հայտարարել է Թրամփը։





























