Ազատությանն աջակցության բանաձևի 907 ուղղումը չեղարկվեց այսօր՝ 33 տարի անց։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարության ժամանակ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 907–րդ ուղղումը չեղարկելու համար։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն նախագահին այս սահմանափակման չեղարկման համար, որը 33 տարի առաջ սահմանվել էր Ադրբեջանի նկատմամբ՝ անկախության վերականգնումից ընդամենը մեկ տարի անց՝ 1992 թվականին։ Դա տեղի ունեցավ հենց այսօր։ Ադրբեջանի ժողովուրդը իսկապես մեծ պատվով և հսկայական երախտագիտությամբ կհիշի այս օրը», – նշել է Ալիևը։

«Մենք իսկապես բացում ենք պատմության նոր էջ։ Սկսվում է մեր ռազմավարական գործընկերությունը», – հայտարարել է Ալիեւը՝ ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ–ի հետ անվանլով հսկայական հնարավորություն և մեծ պատասխանատվություն։