«Ես գիտեմ, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել, ես շատ եմ կարդում», – հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ անցկացված գագաթնաժողովի ընթացքում։
«Նրանց միջև շատ ծանր հարաբերություններ են եղել, և ժամանակի մեծ մասը նրանք պատերազմի մեջ են եղել։ Ես ճանաչում եմ շատ մարդկանց և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից․ նրանք հրաշալի անձնավորություններ են։
Այն, ինչ տեղի ունեցավ, չպետք է տեղի ունենար։ Կցանկանայի, որ մենք ավելի վաղ ներգրավված լինեինք։ Եթե ընտրությունները չկեղծվեին, ես այս խնդիրը 4 տարի առաջ կլուծեի։ Նույն համաձայնությունը կստորագրվեր 4 տարի առաջ, բայց դա տեղի չունեցավ։ Բայդենը ոչինչ չարեց այս խնդիրը լուծելու համար։
Մենք կնքել ենք համապարփակ համաձայնագիր․ սա զինադադարի համաձայնագիր չէ, այլ խաղաղության պայմանագիր։ Նրանք միմյանց հետ և ԱՄՆ-ի հետ բիզնես են անելու։
Մենք 100%-ով կանենք ամեն ինչ, որպեսզի նրանց համար լավ արդյունք լինի։ Նրանք շատ բարդ տարածաշրջանից են, բայց դա խելացի տարածաշրջան է․ այնտեղ ապրում են ուժեղ մարդիկ, կան հսկայական հարստություններ, մեծ էներգետիկ պաշարներ, բայց դա միշտ չէ, որ խնդիրները լուծում է», – նշել է Թրամփը։


























