ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրառումը նա կատարել է Truth Social հարթակում։
«Երկար սպասված հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կկայանա հաջորդ ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, Ամերիկայի Ալյասկա նահանգում», – գրել է ԱՄՆ առաջնորդը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։





























