Հունվարի 20-ին Աֆղանստանում կործանվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ: Զոհվել են վեց զինծառայողներ:
Աֆղանստանում միջազգային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կեսգիշերին Գիլմենդ նահանգում: Միջադեպի տարածքում ահաբեկիչներ չեն նկատվել: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն, հաղորդում է CNN-ը:




























