Թերթը գրում է, որ իր՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին ժամանակներս «ընտրել» է մի քանի նախարարների, որոնց հետ առավել շատ է գերադասում շփվել: «Նրա սիրելի նախարարները համարվում են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ականներ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ լուրերի՝ բացի վիսկիի նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքից, այս նախարարներն այլ ընդհանուր հետաքրքրություններ էլ ունեն Տիգրան Սարգսյանի հետ: Նրանք հաճախ են ինտելեկտուալ քննարկումներ անում, անգամ եթերից դուրս, եւ անզեն աչքով նկատվում է, որ այս խումբը մյուս նախարարներին հիմնականում «վերեւից է նայում»: Նրանք գործող կառավարության յուրայիններն են»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























