Նիգերիայի գրոհայինները հունվարի 20-ին առեւանգել են չինական «Մարուբենի» ընկերության ամերիկյան աշխատակցի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ չարագործներն սպանել են ամերիկացու վարորդին եւ որպես փրկագին պահանջում են 50 միլիոն նեյր (մոտավորապես 310,3 հազար դոլար):
«Օտարերկրյա քաղաքացին գրոհայինների կողմից առեւանգվել է այսօր առավոտյան Վարրի քաղաքում: Նրանք սպանել են այդ մարդուն ուղեկցողներին եւ բռնի կերպով դուրս բերել նրան մեքենայից: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առեւանգվողը գնում էր բանկ: Մենք հաստատ չգիտենք, թե ինչ ազգի է պատկանում տուժածը, մանրամասները դեռ պարզվում են», - տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Reuters-ը:




























