Աղավնավանք գյուղի տարածքում հունվարի 23-ի առավոտյան ավտոմեքենա է ընկել գետը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեպքի վայր մեկնած փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՏՏ 029 համարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչ, 55-ամյա Ա. Մայիլյանի դին:



























