THT հեռուստաալիքով հեռարձակվող Comedy Club հաղորդման ռեժիսոր Դավիթ Ցալլաեւի մեքենան առեւանգել են:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինները, հաղորդում են, որ ռեժիսորի «Infiniti FX 35» մակնիշի մեքենան կայանված է եղել Վոյկովյան անցուղու տներից մեկի մոտ, եւ անհայտ անձն առեւանգել է այն հունվարի 21-ի գիշերը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: