«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը հերքել է լուրերն այն մասին, թե իբր նախագահական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել մշակույթի նախարարի պաշտոնը: Հայտնի ռեժիսորը հայտարարել է, որ ինքն անձամբ այդ մասին պտտվող լուրերից բացի ոչինչ չգիտի:
«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նա հայտարարել է, որ նախընտրում է ֆիլմ նկարահանել, եւ քանի դեռ ուժ ունի, հենց դրանով էլ կզբաղվի, քանի որ դա իր գոյության հիմնական իմաստն է:
Մշակույթի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների մասին լուրը հայտնվել էր անմիջապես այն բանից հետո, երբ մշակույթի ներկա նախարար Ալեքսանդր Ավդեեւը հայտարարել էր, որ կլքի գերատեսչությունը նախագահական ընտրություններից հետո, որոնք կայանալու են 2012թ. մարտին:
Նրա տեղի համար, Շահնազարովին զուգահեռ, շրջանառվում են Ռուսաստանի կառավարության մշակույթի եւ կրթության բաժնի պետ Դենիս Մոլչանովի, նախագահի մշակույթի գծով խորհրդական Յուրի Լապտեւի, նախարարի տեղակալներ Գրիգորի Իվլիեւի, Եկատերինա Չուկովսկայայի եւ Կոնստանտին Չերեպեննիկովի անունները:




























