Թուրքիայի Մերսին նահանգի Մութի շրջանում օրը ցերեկով հանցագործները մտել են ոսկու խանութ, խողովակով ծեծել խանութի աշխատակցին եւ գողանալով ոսկիների մի մասը արագ հեռացել։
Հարեւանությամբ գտնվող խանութի աշխատողը տեսել է, որ ինչ որ մարդիկ են փախնում խանութից, մտել եւ արնաշաղախ է գտել ոսկու խանութի վաճառողին։ Նրան արագ հիվանդանոց են տեղափոխել։
Ոստիկանությունն ուսումնասիրում է խանութի անվտանգության տեսախցիկի կադրերը՝ գտնելու հանցագործներին։




























