Եվրոպական հանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով՝ գովազդային տեխնոլոգիաների ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման համար: Որոշումն ընդունվել է ԱՄՆ վարչակազմի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարգավորման վերաբերյալ լուրջ առևտրային վեճի պայմաններում, հաղորդում է Euronews-ը:
ԵՄ հակամենաշնորհային մարմինն ամերիկյան տեխնոլոգիական հսկային տուգանել է, քանի որ նա, օգտագործելով իր AdX գովազդային փոխանակման գործիքը, շուկայում գերիշխող դիրք է գրավել հրատարակիչների համար նախատեսված գովազդային սերվերի և գովազդի գնման գործիքների միջոցով:
«Google-ը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի շահերի բախումը լուծելու համար և եթե չկարողանա դա անել, մենք չենք տատանվի կոշտ գործողություններ ձեռնարկելու հարցում», - ասված է ԵՄ մրցակցության հանձնակատար Թերեզա Ռիբերայի հայտարարության մեջ:
Google-ը 60 օր ունի հակամրցակցային համարվող գործելակերպին վերջ դնելու համար:





























