Մոսկվայում ընկերներն ու հարազատներն արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում գտնել դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովին:
Նրա կինը` Իրինան, ով պատրաստվում է հետախուզում հայտարարել: Անհանգստացնող է այն փաստը, որ Պորոխովշչիկովը տառապում է դիաբետից, իսկ անհրաժեշտ դեղորայքը տանն է, գրում է «Ռոսբալտը»:
Ալեքսանդր Պորոխովշչիկովը հայտնի է որպես դերասան, ռեժիսոր, սեցենարիստ: Նա նաեւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների եւ կինեմատոգրաֆիական արվեստի ազգային ակադեմիայի անդամ:




























