Ֆիլիպինների հարավում ձկնորսական նավակի վրա զինված հարձակման հետեւանքով նվազագույնը 15 ձկնորս է զոհվել:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի . 23-ին Բասիլան նահանգում: Ձկնորսները թիավարելիս են եղել Սիբագո կղզուց,  երբ հարձակման են ենթարկվել, հայտնում է BBC-ն:

Երկրի իշխանությունները բացառում են պատահածին իսլամիստական խմբավորումների առնչությունը, որոնք Բասիլան նահանգում ինքնավարություն ստանալու պայքար են մղում: Նրանց վարկածով` ձկնորսները սպանվել են ձկնորսական մեկ այլ խմբի կողմից, որոնց տարածք են մտել: