Թերթը գրում է, որ հունվարի 22-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ: «Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պարզաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը: Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային տվյալները: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ գործընթացի հետեւում կանգնած է այդ ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ)»,- գրում է «Երկիր»-ը: