Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները մետրոյում ձերբակալել են գրպանահատի Կանադայից` Մայքլ Ջեքսոն անունով:

Մոսկվայի իրավապահները հայտնել են, որ Կանադայի` հնչեղ ազգանունով 50-ամյա քաղաքացին գողությունն արել է «Վիխինո» կայարանում:

Գրպանահատը գողությունն արել մի ուղեւորուհու պայուսակից, բայց ոստիկանները նկատել են նրան եւ ձերբակալել: Ջեքսոնին տեղափոխել են ոստիկանություն` պարզելու դեպքի հանգամանքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: