Ղրղըզական գաղութների եւ մեկուսարանների դատապարտյալները կարել են իրենց բերաններն` այդպիսով խստացնելով բողոքի ակցիան: Հանրապետության Օմբուդսմեն Թուրսունբեկ Ակուսինը հաղորդել է, որ նման միջոցի են դիմել մոտ 400 դատապարտյալներ:
«Դա չի բերի ոչ մի լավ բանի, իրավիճակը արագ հանգուցալուծում է պահանջում»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը:
Պատիժների իրականացման պետական ծառայության տվյալներով, մայրաքաղաք Բիշքեկի մեկուսարանների 1300 դատապարտյալներից սնունդ են ընդունում միայն 260-ը: Վերջին օրվա ընթացքում սնունդ են ընդունել միայն 115 հացադուլավորներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրանք ցանկանում են նախկինի պես շրջել հարկերով, «ծաղրել» դատապարտյալներին, նվաստացնել պահապաններին: Նման բան չի լինի, թեկուզ բոլորն էլ կարեն բերանները»«- ասել է գերատեսչության ղեկավար Շեկշյշենբեկ Բայզակովը:
Նշենք, որ հունվարի կեսերի Բիշքեկի մեկուսարանում խռովություն էր ծագել, դատապարտյալները այրել էին ներքնակները, մի մասը կտրել էր երակները: Կարգուկանոնի վերականգնման ընթացքում տուժել էր 30 դատապարտյալ եւ հինգ պահապան:




























