Հերթական զանգվածային ծեծկռտուքն է եղել Մոսկվայի մետրոյում երեկ` հունվարի 23-ի երեկոյան: Արդյունքում տեղացիներից մեկը ծանր վնասվածք է ստացել, վիրավորվել է նաեւ ոստիկանության աշխատակիցը:
9 հոգու մասնակցությամբ կռիվը սկսվել է գնացքի վագոնում: Գործազուրկ մոսկվացին դանակի կտրող-ծակող վնասվածք է ստացել: Երբ գնացքը կանգնել է, կռիվը շարունակվել է պլատֆորմում:
Կայարանում գտնվող ոստիկանը ձերբակալել է վեց խուլիգանների, նրանք բոլորն էլ հարբած են եղել:
Եւս երկու ղըրղզների, որոնք փախուստի էին դիմել, ավելի ուշ ձերբակալել են «Բիշքեկյան գիշեր» սրճարանում: Երկուսն էլ ապօրինի ներգաղթյալներ են:




























