Բաղդադում, այսօր` հունվարի 24-ին, եւս մի քանի պայթյուն է որոտացել, որից զոհվել է 14 մարդ, 70 մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք, որ առաջին պայթյունը Բաղդադում որոտացել է շիաներով բնակեցված Բաղդադա Սադրի շրջանում: Կայանված ավտոմեքենայում գտնվող պայթուցիկ սարքը գործ է դրվել վաղ առավոտյան` մարդաշատ վայրում:

Երկրորդ պայթյունը որոտացել է նույն շրջանում: Ռումբը կրկին տեղադրված է եղել կայանված ավտոմեքենայում: Դրանից հետո եւս մի քանի պայթյուններ են գրանցվել Բաղդադի շիաներով բնակեցված Շուլայի եւ Խուրրիայի շրջանում, հաղորդում է AP-ն: